Հյուսիսային Կորեան պատրաստվում է կարևոր հայտարարության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2012 8:22

Այսօր, Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանը  տեղական ժամանակով ժամը 12:00-ին «կարևոր հայտարարություն» է անելու:

Ավելի վաղ նման կարևոր հայտարարություն արվել էր Կիմ Իր Չենի մահվանից հետո, 2011-ի դեկտեմբերին:

Իր հերթին, Հարավային Կորեայի  նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ինչի մասին կարող է հայտարարել Փհենյանը, հավելելով, որ միջուկային զենքի փորձարկումներին հատուկ ստորգետնյա ցնցումներ չեն արձանագրվել:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply