Լիբիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել նախկին վարչապետի թիմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2012 8:15

Լիբիայի խորհրդարանական ասամբլեայի պատգամավորների ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, հաղթանակ է տարել Ազգային ուժերի միավորումը` Մահմուդ Ջիբրիելի գլխավորությամբ:

Ջիբրիելը 2011-ին զբաղեցնում էր Ազգային անցումային խորհրդի վարչապետի պաշտոնը: Նրա կուսակցությունը 80 պատգամավորական մանդատներից  ստացել է 39-ը:

Երկրորդ տեղում 17 մանդատով «Մահմեդական եղբայրներ» շարժման քաղաքական թևն է : Մնացած տեղերը 200-տեղանոց խորհրդարանում  կզբաղեցնեն անկախ թեկնածուները:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply