Հայրերը դուստրերին վերածում են մարմնավաճառների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2012 2:47

Հին կրոնական հավատալիքների  ու  մշակութային ավանդույթների համաձայն, հայրը ոչ միայն չի խոչընդոտում, այլև օգնում է իր անչափահաս դստերը հնարավորինս շատ սիրեկաններ գտնել:

Նման սարսափելի օրենքներ են գործում Կամբոջայի տարածքում բնակվող Կրեունգ ցեղի  շրջանում, որի անդամները հավատում են, որ անչափահաս աղջիկը  անծանոթների հետ յուրաքանչյուր սեռական հարաբերությունից  ուժ է ստանում:

Դուստրերին առավելագույնս օգնելու նպատակով  հայրիկները հատուկ խրճիթներ են կառուցում, որտեղ աղջիկներն առանձնանում են յուրաքանչյուր ցանկացողի հետ: Տեղաբնակների համոզմամբ, միայն այդպես կարող է աղջիկն իր ընտրյալին ու իսկական սեր գտնել:

Հարկ է նշել, որ այս ցեղի ներկայացուցիչները չեն ցանկանում  ավանդույթից հրաժարվել, այնուամենայնիվ, չեն էլ արգելում աղջիկներին հակաբեղմնավորիչներ օգտագործել անցանկալի հղիությունից ու ՄԻԱՎ-ի տարածումից խուսափելու նպատակով:

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply