Իսպանիայի թագավորը ճգնաժամի պատճառով կրճատել է սեփական աշխատավարձը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 18, 2012 2:18
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը երկրում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակի պատճառով որոշել է իր աշխատավարձը կրճատել 7,1 %-ով: Այսուհետ նա կստանա 272 հազար եվրո, ինչը 20 հազարով պակաս է նախկին աշխատավարձից: Տեղեկություն է տարածվել նաև, որ Իսպանիայի գահաժառանգ Ֆելիպեն էլ, հետևելով հորը, կրճատել է իր տարեկան աշխատավարձը 10 հազար եվրոյով:
Ավելի վաղ Իսպանիայի կառավարության վարչապետն ու կառավարության անդամները կամովին իրենց աշխատավարձերը կրճատել էին 7,1%-ով, ինչպես նաև, հրաժարվել էին զանազան պարգևավճարներից: Ներկայումս կառավարության ղեկավարն ամսական ստանում է 6 հազար եվրոյից փոքր ինչ ավելի: 2012-ի ապրիլին Իսպանիայի թագավորը կրճատել էր նաև ընտանեկան բյուջեն 170 հազար եվրոյով:






Facebook
Tweet This
Email This Post
