Արտգործնախարարն ու Սփյուռքի նախարարը ընդունեցին սփյուռքահայ լրագրողների
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | հուլիսի 18, 2012 0:00
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ
Հակոբյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացների մասնակցող մի խումբ սփյուռքահայ լրագրողների:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը, պատասխանելով տարբեր գաղթօջախների լրագրողների հարցերին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի կարգավորման, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սփյուռքահայությանը հուզող այլ հարցերի վերաբերյալ:
Դիտվել է 878 անգամ:





Facebook
Tweet This