Պարտվեցին առաջին խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 17, 2012 22:22

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ուլիսը» մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում  Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում անցկացրած խաղում 0:1 հաշվով զիջեց Մոլդովայի  տասնմեկակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»:

61-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, կիսապաշտպան Սերգեյ Գեորգիևը գրավեց մեր թիմի դարպասը:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Տիրասպոլում:

«Ուլիսի» գլխսավոր մարզիչ Սևադա Արզումանյանը խաղից հետո հայտնեց, որ  մրցակցի հարկի տակ մեր թիմը կփորձի հաղթել:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply