Նախարար Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքական գործիչների

Պաշտոնական, Օրվա լուր | | July 17, 2012 19:18


Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական
խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և ԵԽ ու Բունդեստագի նախկին
անդամ Հանս-Յուրգեն Զահորկային՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»
կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի ուղեկցությամբ:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ վերընթաց
զարգացում ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում
ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ
փոխգործակցության կարևոր ձեւաչափ:
Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Էլենի Թեոխարուսի բազմամյա մարդասիրական գործունեությունը եւ հետեւողական վերաբերմունքը հայ
ժողովրդի համար կարեւոր խնդիրների նկատմամբ:
Էդվարդ Նալբանդյանն ողջունեց եվրոպացի քաղաքական գործիչների
մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական
առաքելությանը՝ այն գնահատելով որպես իրականությանն առաջին ձեռքից
ծանոթանալու լավագույն հնարավորություն:
Հայաստանի արտգործնախարարը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:
***

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply