Հայաստանի թիմը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել է մեդալներով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 17, 2012 17:12

Հուլիսի 15-ին Արգենտինայում ավարտվել է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան, որից Հայաստանի թիմը վերադարձել է 3 մեդալով և 2 պատվոգրով: Ինչպես տեղեկանում ենք Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքէջից, արծաթե մեդալի է արժանացել Էդգար Մինասյանը, բրոնզե մեդալների՝ Արտյոմ Քոսյանը և Գևորգ Մնացականյանը:

Ըստ աղբյուրի, պատվոգրերով են վերադարձել Ավետիք Կարագուլյանն ու Արմեն Վարդանյանը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի թիմը հավաքել է 80 միավոր:

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունեցել 1959 թվականին՝ Ռումինիայում։ Դրանից հետո տեղի է ունեցել ամեն տարի, բացի 1980-ին։ Մոտավորապես 90 երկիր, մինչև 6 աշակերտներից բաղկացած խմբեր են ուղարկում մեկ վեահսկիչի, մեկ պատգամավորական ղեկավար և դիտորդների հետ։

Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Մաթեմատիկայի Միջազգային Օլիմպիադայում 1992 թվականին։ 1993-2008 թվականների ժամանակաշրջանում նա ընդհանուր առմամբ արժանացել է 1 ոսկե, 9 արժաթե, և 35 բրոնզե մեդալների և 23 մեծարգո նշումների (honorable mention) կամ պատվոգրի: Հայաստանի Մաթեմատիկայի Միջազգային Օլիմպիադայում թիմի ղեկավարը Նաիրի Սեդրակյանն է:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply