Ավտոպատահար Վարդենիս գյուղում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 17, 2012 15:53

Հուլիսի 17-ին ժամը 08.00-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 16-֊ին ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում “ԳԱԶ-2417” մակնիշի 61 ՍՏ202 պետհամարանիշի (վարորդ՝ 1976 թ. ծնված Նվեր Անդրեասյան) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից եվ շրջվել, ինչի հետևանքով ուղեվորներ 1984թ. ծնված Ն.Նիկոլյանը, 1991թ. ծնված Ս. Սիմոնյանը եվ 1994թ. ծնված Ա.Սիմոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները Ն.Նիկոլյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Սիմոնյանը և Ա. Սիմոնյանը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply