ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն է իրականացնելու ԼՂՀ Նախագահի ընտրություններում

Պաշտոնական, Օրվա լուր | | July 17, 2012 15:46

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով դիտորդական առաքելություն է իրականացնելու 2012թ. հուլիսի 19-ի ԼՂՀ Նախագահի ընտրություններում: ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գլխավորելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԿԸՀ անդամներ Գեորգի Մարտիրոսյանը, Սիլվա Մարկոսյանը, ՀՀ ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Պետրոսյանը:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply