Եվգենիա Դոլուխանովան առաջինն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հուլիսի 17, 2012 14:21

Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան հիանալի հանդես եկավ Դանիայի Աարհուս քաղաքում շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում: Նա չկրեց ոչ մի պարտություն և, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի ներկայացուցիչներ:

Դիտվել է 1094 անգամ:

Leave a Reply