Արա Սաղաթելյան. «ԱՊՀ երկրները տեղեկատվական անվտանգության ընդհանուր դաշտում են»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 6, 2009 17:20

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, բացի Վրաստանից, դեկտեմբերին հավաքվելու են Մոսկվայում տեղեկատվական անվտանգության խնդիրների շուրջ քննարկումների համար:Անդրադարձ է լինելու տպագիր մամուլի տպաքանակի անկման խնդիրներին, լրատվամիջոցների գործունեության և ոլորտի այլ հարցերի:

«Համոզված եմ, որ մասնակիցները օգուտ կքաղեն քննարկումներից և հնարավորություն կունենան ԱՊՀ տարածքում տեղեկատվական ընդհանուր դաշտ ստեղծելու համար»,-ասում է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը:

Մշակվել է տեղեկատվական անվտանգության նոր հայեցակարգ, որը կկարգավորի տեղեկատվական դաշտի խնդիրները` մասնավորապես ինտերնետային կայքէջերը կդարձնի ավելի պաշտպանված:

«Այսուհետ պետական կայքէջերը կլինեն ավելի պաշտպանված, թեպետ դրանք չենք կարող կոտրելուց զերծ պահել, վերջին շրջանում եղել են միայն հարձակումներ, բայց ոչ մի կայք չի ջարդվել»,-ասում է Սաղաթելյանը:

Սաղաթելյանն ասում է, որ պետական մարմինները պետք է ունենան հատուկ կանոնագրեր, թե որտեղից պատվիրեն և ձեռք բերեն հոսթինգը:

Պետական մարմինների հանրային կապերի պատասխանատուների մասով էլ Սաղաթելյանն առանձնացնում է նոր համակարգի` փակ ինտերնետային խմբի ստեղծումը. այն հնարավարություն կտա իմանալ ինչպես են աշխատում վերջիններս:

«Տեղեկատվություն մատուցելու կուլտուրան վերջին շրջանում փոխվել է, ոչ հայակական կայքերից սխալ տեղեկատվություն չստանալու համար, պետք է ուղղակի մեր միջոցով ստուգել դրանք»,-ասում է Սաղաթելյանը:

Դիտվել է 2171 անգամ:
Print Friendly

Leave a Reply