Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ոչ-ոքի խաղաց “Շիրակ-2”-ի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 17, 2012 13:30

Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել է  ստուգողական հանդիպումը«Շիրակ-2» թիմի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանքավանում, որտեղ Հայաստանի պատանեկան ընտրանին անցկացնում է ուսումնամարզակական հավաք: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ասլանյանը:
Հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ:

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply