Ինտերնետային թերթ, տարօրինակ գովազդներ(լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2012 12:56

El Mostrador չիլիական լրատվական կայքը տարօրինակ նկարներ է ներկայացրել, որոնցում հայտնի մահացածները թաղում են ներկայումս ողջերին:

Մի նկարում` վաղամեռիկ բրիտանուհի Էմմի Ուայնհաուսն է, որն անտառում  թաղում է  Արքայազն Ուիլյամին ու նրա կնոջը` հարսանեկան զգեստներով: Հաջորդում`  Սթիվ Ջոբսը թաղում է Ջուլիան Ասանժին` դժոխային բնապատկերի ֆոնին: Երրորդում Մուամար Քադաֆին է թաղում Հոսնի Մուբարաքին: Բոլոր նկարների տակ մեկ մակագրություն է` ”Լուրերն արագ են փոխվում”:

Համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերը ԶԼՄ-ների գովազդներում հայտնվում են  տարօրինակ ու ցնցող կերպարներով: Էկվադորյան Vanguardia ամսագիրը 2012-ի ամռանն իր գովազդներում ներկայացրել է Բարաք Օբամայի, Ջուլիան Ասանժի ու Մահմուդ Ահմադինեժադի մերկ լուսանկարները:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply