Կանայք մտավոր զարգացմամբ առաջ են անցել տղամարդկանցից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2012 12:30

Հոգեբան փորձագետները հավատացնում են, որ ժամանակակից կանանց մտավոր ունակությունների գործակիցը բարձրացել է այնքան, որ  ըստ IQ  ցուցանիշների,  նրանք շատ առաջ են անցել տղամարդկանցից:

Հետազոտության հեղինակ Ջեյմս Ֆլինի խոսքով,  սա առաջին անգամն է, որ կանանց  IQ  գործակիցը խիստ բարձր է տղամարդկանց գործակցից: Նա նշում է, որ վերջին 100 տարում նկատվել է IQ  մակարդակի  անընդհատ աճ թե կանանց և թե տղամարդկանց մոտ, սակայն կանանց մոտ այդ աճը շատ արագ է կատարվում տղամարդկանց համեմատությամբ: Գուցե դա նրանից է, որ ժամանակակից կինը ստիպված է միաժամանակ մի քանի բանով զբաղվել, որոնցից ամենաբարդն աշխատանքային կարիերայի ու ընտանեկան կյանքի զուգակցումն է:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply