Նկատվել են օձեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 17, 2012 11:57


Հուլիսի 14-16-ը բնակիչներն օձ են նկատել Երևանի Նուբարաշեն թաղամասի 9-րդ փողոցի թիվ 22 տանը, Դրոյի փողոցի թիվ 93 տանը, Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքում, Սիսիանի Գայի թիվ 12 տան մոտ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 13 տանը:
Դեպքի վայր փրկարարների ու հատուկ մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:

***
Հուլիսի 14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 9-րդ փողոցի թիվ 4 տանը օձ է նկատվել և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարի օգնությամբ օձը վնասազերծվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:

***
Հուլիսի 16-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի 8 շենքի 4-րդ բնակարանի բնակիչներն օձ են նկատել:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply