Պատահարներ Սևանա լճում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 17, 2012 11:53
Հուլիսի 15-ին, ժամը 13.10-ի սահմաններում Սևանա լճում հերթապահություն իրականացնող ջրափրկարարների խումբը «Զեփյուռ» լողափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել է շրջված «Յամահա» մակնիշի ջրային մոտոցիկլետ և երկու քաղաքացի:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Բյուրեղավանի բնակիչներ` 1980 թ. ծնված Գասպար և 1982 թ. ծնված Սամսոն Վանոսյաններին, որոնց ափին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
***
Նույն օրը, ժամը 17.55-ի սահմաններում Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները «Բոհեմյան Ռեզորտ» ռեստորանային համալիրի մոտ՝ ափից շուրջ 400 մ հեռավորության վրա, նկատել են շրջված «Յամահա» մակնիշի ջրային մոտոցիկլետ և քաղաքացի:
Ջրափրկարարներ ջրից դուրս են բերել Երևանի բնակիչ` 1973 թ. ծնված Բաբկեն Տիգրանյանին, որին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարների խումբը Սևան քաղաքի թիվ 1 հանրային լողափի տարածքում նկատել է խեղդվող մարդ:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Հրազդանի բնակիչ` 1954 թ. ծնված Ստեփան Առաքելյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:






Facebook
Tweet This
Email This Post
