Երեկ երեք ավտոպատահար`վեց վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 17, 2012 11:53

Հուլիսի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի գյուղամիջյան ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Պատահարի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 16-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Արգել-Նոր-Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 16-ին, ժամը 22.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով 2 ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply