Ինքնաթիռի ուղևորներին ասեղներով բուտերբրոդներ են մատուցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2012 11:24

Ամստերդամ-Մինեապոլիս չվերթի ուղևորներն իրենց մատուցված բուտերբրոդներում հնդկական կարի ասեղներ են հայտնաբերել: Ուղևորներից մեկն անգամ վիրավորվել է:

Ինչպես հայտնում են  ВВС Ռուսական ծառայությունից, Ամստերդամից Ատլանտա և մեկն էլ` Ամստերդամից Սիեթլ չվերթի ժամանակ նմանատիպ բուտերբորդներ են մատուցվել ուղևորներին: Ներկայումս ամերիկյան Delta Airlines ընկերությունն ու  ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հետաքննում է այս գործը: «Մենք շատ լուրջ ենք ընդունել այս դեպքը: Համագործակցում ենք տեղական ու դաշնային իշխանությունների հետ, որոնք զբաղվում են  այդ գործով»,- հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը: Հոլանդիայում նույնպես լայնամասշտաբ հետաքննություն են սկսել: Ի դեպ,  բուտերբրոդները պատրաստվել են այստեղ:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply