ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի ԼՂՀ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 17, 2012 11:21

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply