Տիմոշենկոյի փաստաբանի վրա «զելյոնկա» են լցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2012 10:47

Նոր սկանդալն այս անգամ Տիմոշենկոյի փաստաբանի անվան շուրջ է բորբոքվել: Սերգեյ Վլասենկոյի խոսքով, Խարկովի հիվանդանոց այցելության ժամանակ  մի աղջիկ «զելյոնկա» է լցրել իր վրա:

Հերթապահ ոստիկանները  տեղում արձանագրություն են կազմել, իսկ փաստաբանը խոստացել է անձամբ դիմել Ուկրաինայի ՆԳ նախարարին` հարձակվողին հայտնաբերելու պահանջով: Վլասենկոն կատարվածի մեջ մեղադրում է «Տարածաշրջանների կուսակցությունների» ներկայացուցիչներին:

Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հայտարարել է.«Ես կատարվածը երկու բանի հետ եմ կապում:  Առաջինը` դա ցուցադրում է, թե ընդհանուր առմամբ ինչ է կատարվում Ուկրաինայում, երկրորդը` դա խոսում է իմ` որպես Տիմոշենկոյի փաստաբանի աշխատանքի մասին»:

Խարկովի հիվանդանոցում Տիմոշենկոն գերմանացի բիշկների նշանակած բուժման կուրսն է անցնում: Գաղութից նախկին վարչապետին հիվանդանոց են բերել մայիսի սկզբին: Դատարանը դիտարկում է Տիմոշենկոյի դեմ քրեական երկրորդ գործը: Առաջինից հետո քաղաքական  գործիչը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply