Թուրքիան մտադիր է «աբորտային տուր» կազմակերպել դեպի Ղրիմ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 17, 2012 10:34
Թուրքական Dunya Gazetesi, որը մասնագիտացել է տնտեսության, ֆինանսների ու քաղաքականության ոլորտում, իր ընթերցողներին տեղեկացրել է, որ Թուրքիայում աբորտն արգելելու դեպքում տուրօպերատորները պատրաստ են շատ շուտով դեպի Ղրիմ «աբորտային տուրեր» կազմակերպել: «Թուրքիայի տուրօպերատորների պլատֆորմներ»-ի պաշտոնական ներկայացուցիչն ասում է, որ իր կազմակերպությունը աբորտի արգելքը դիտարկում է որպես գործնական գաղափար: Նրա խոսքով, իրենք արդեն Ղրիմի 3 հիվանդանոցների հետ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:
Նման տուրի արժեքը մեկ զբոսաշրջիկի համար արժե 300 եվրո: Այս ծրագրի շրջանակներում հաշվարկվել է, որ տարեկան 30-40 հազար մարդ կարող է օգտվել զբոսաշրջության այս տեսակից: Թուրքիայում սպասում են` երբ օրենքը հրապարակվի, Ղրիմ կմեկնեն ռուսերենին ու թուրքերենին տիրապետող պաշտոնական ներկայացուցիչներ: Նրանք Ղրիմում կդիմավորեն հղի կանանց, կօգնեն տեղավորվել կլինիկաներում, ապա վերադառնալ Թուրքիա: Բնականաբար, ծառայություններն անվճար չեն:






Facebook
Tweet This
Email This Post
