Կրիմսկը վերականգնելու են շուրջօրյա ռեժիմով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 17, 2012 10:19

Կրասնոդարի մարզը, ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով  անցել է  աշխատանքային լարված գրաֆիկի: Երեկ երեկոյան, օպերատիվ շտաբի նիստի ժամանակ մարզպետ Ալեքսանդր Տկաչովը խնդիր է դրել` շաբաթվա վերջում  քաղաքն ամբողջովին մաքրել կեղտից, տիղմից, ավերածությունների մնացորդներից, բացի այդ, քաղաքում լրիվ ծավալով վերականգնել հոսանքա-, գազա-  և ջրամատակարարումը:

Ահավոր ողբերգությունից 10 օր է անցել: Մարզպետի խոսքով, այն իսկական փորձություն էր բոլորի, այդ թվում` իշխանությունների համար: Մարզպետը նշել է, որ  մարզային պաշտոնյաների արձակուդները հետաձգվում են, ու յուրաքանչյուրն անձամբ է պատասխանատվություն կրելու վերականգնողական աշխատանքների համար: Աշխատանքներում ներգրավվել են նաև զինվորակաները: Նրանք զբաղվելու են քաղաքի կապիտալ մաքրման աշխատանքներով:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply