Այս տարի հայ մարզիկներն արդեն նվաճել են 119 մեդալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 6, 2009 16:17

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, հանդիպելով լրագրողներին, անդրադարձավ ընթացիկ մրցաշրջանում կատարված աշխատանքին և 2010-ի անելիքներին:

Մեր երկրի պատանի մարզիկները 2009-ին աշխարհի, Եվրոպայի առաջնություններում նվաճել են 119 մեդալ, որը 11-ով ավելի է, քան նախորդ տարի: Իսկ մեր մեծահասակ մարզիկներն 2008-ի 108 մեդալի փոխարեն արդեն ունեն 119-ը: Ընդ որում, մի շարք մրցաձևերի աշխարհի առաջնությունները դեռ առջևում են:

Գրիգորյանը չթաքցերեց, որ հատկապես սպասելիքները մեծ են երկաթախաղի հայ վարպետներից: Մեր ծանրորդները նոյեմբերին Կորեայում մասնակցելու են այդ մարզաձևի աշխարհի առաջնությանը: 2010-ին նախարարության կարիքների համար տրամադրվելու է 3 մլրդ 894 մլն դրամ: Դրանից աջակցության կարգով մասհանումներ են կատարվելու նաև տարբեր մարզաձևերի 31 ֆեդերացիաներին:

2010-ի ն մերոնք պետք է մասնակցեն Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, Սինգապուրում անցկացվելիք պատանիների օլիմպիական խաղերին, Սևծովյան ավազանի երկրների խաղերին: Բացի այդ, Հայաստանում անցկացվելու է նետաձգության «Գրան պրի» մրցաշար: Նախարարը նշեց, որ թեև առայժմ ֆինանսներ չեն նախատեսված 2010-ի հոկեյի  C խմբի աշխարհի առաջնության Երևանում անցկացնելու համար,այսուհանդերձ այդ հարցն էլ կկարգավորվի:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply