Էլթոն Ջոնը հեռանում է երգի ասպարեզից հանուն որդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2012 20:39

Էլթոն Ջոնը  որդու` Զաքարիի դաստիարակությանը նվիրվելու   ցանկություն է հայտնել, որին ծնել է փոխնակ մայրը: 66-ամյա երգիչը խոստովանել է, թե չի կամենում գեթ մեկ վայրկյան անգամ իր փոքրիկ ժառանգորդի կյանքից բաց թողնել, որի 2 տարին լրանում է 2012-ի դեկտեմբերին:

«Քանի դեռ առողջ եմ,  կաշխատեմ, իսկ երբ Զաքը մեծանա ու դպրոց գնա,  լրիվ ուրիշ իրավիճակ կստեղծվի: Ես ուզում եմ ամեն օր ճանապարհել ու դիմավորել որդուս. սա նրա կյանքի այն շրջանն է, որը ես չեմ կարող բաց թողնել»,-  ասել է նա:

Փոքրիկի հայտնվելը, երգչի խոստովանությամբ, շրջադարձային էր, չնայած ավելի վաղ նա իրեն եսասեր էր համարում: «Ես ինքս ինձ ապացուցեցի, որ սխալ էի, ես երբեք ոչ ոքի այնքան չեմ սիրել, որքան իմ որդուն»:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply