ВВС վաճառել է Լոնդոնում գտնվող հեռուստակենտրոնի շենքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2012 19:40

ВВС ընկերությունը վաճառել է  հեռուստաընկերության` Լոնդոնում գտնվող պատմական շենքը: Գործարքի արժեքը 200 մլն ֆունտ ստեռլինգ է (ավելի քան 310 մլն դոլար): Ճշգրիտ գումարն ու գործարքի մանրամասները կհրապարկվեն պաշոնական փակումից հետո:

Թե ինչ է մտադիր անել պատմական շենքի հետ նոր սեփականատերը` հայտնի  չէ, ավելի վաղ խոսակցություն կար,  որ այն բնակելի շենքի, գրասենյակի, ստեղծագործական տան կամ էլ  ВВС-ի թանգարանի է  վերածվելու:

ВВС ստորաբաժանումների մեծ մասը կտեղափոխվի Մանչեստրի մոտ գնվող նոր հենակայան:

1960-ին կառուցված հեռուստակենտրոնը վաճառելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2007-ին: Ընկերությունում նշել են, որ այս քայլը  նպատակային ծախսեր կատարելու ծրագրի մի մասն է,  իսկ պաշոտոնապես այն վաճառքի էր հանվել 2011-ի ամռանը:

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply