Իրանը Կասպից ծովում նավթի նոր հանքավայր է հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2012 19:23

Իրանը Կասպից ծովի ծանծաղուտում  2 մլն բարել ծավալով  նավթային հանքավայր է հայտնաբերել: Դրա մասին հայտնել է Khazar Exploration and Production Co. (KEPCO) տնօրեն Ալի Օսուլին: Ըստ նրա` նավթի պաշարներ են հայտնաբերվել «Սարդար –ե-Ջանգալ» նավթի հանքավայրի սահմանին մոտ, որը գտնվում է Գիլանի մարզում: KEPCO թոփ-մենեջերի գնահատմամբ, օրական 8 հազար բարելի նավթ կարելի է հանքավայրից ստանալ:

Նախնական գնահատմամբ, գազի պաշարները  հանքավայրում գնահատվում են 50 մլրդ խ ֆ կամ շուրջ 1,42 մլրդ խմ, ինչը հավասարազոր է Իրանում  գազի սպառման 10-ամյա նորմին:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply