Ռուսական նավը չի կարողանում դուրս գալ Բերմուդյան եռանկյունուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2012 18:54

«Սկորպիուս» առագաստանավն արդեն 3 օր չի կարողանում հեռանալ Բերմուդյան եռանկյունուց` տեխնիկական խնդիրների պատճառով:

2011-ի սեպտեմբերին առագաստանավը դուրս էր եկել ուղևորության: Անձնակազմը մտադիր էր միանգամից  շուրջերկրյա երկու շրջագայություն կատարել. Անտարկտիդայի ու Հյուսիսային բևեռի շուրջ: Սակայն, Բերմուդյան եռանկյունու մոտ նավը կայծակի հարվածի տակ է հայտնվել, ինչի հետևանքով խափանվել է նավիգացիոն համակարգը:

Արդեն 3 օր նրանք չեն կարողանում դուրս գալ եռանկյունուց,  ինչպես հայտնում է նավապետը,«չի օգնում նաև ողջ հզորությամբ միացված շարժիչը, դրա համար էլ  ստացվում է, որ մենք պտույտ ենք գործում տեղում»:

Հայտնի է, որ Բերմուդյան եռանկյունուն են վերագրվում անբացատրելի ու նույնիսկ մոգական հատկություններ, սակայն նավի անձնակազմը կասկածամտորեն է տրամադրված ու հայտարարել է, որ չի հավատում լեգենդներին: Չնայած, ուրբաթ, հուլիսի 13-ին ականատես են եղել անսովոր  երևույթի. ջրից մշուշե պատի ուղղահայաց ամպեր են դուրս եկել և օվկիանոսի վրա լուսարձակող շրջանագծեր են առաջացել:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply