Մարդասիրական ճեմարանի 7 աշակերտներ մկրտվեցին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 16, 2012 15:56


2012 թվականի հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի (Կալկաթա, Հնդկաստան) աշակերտները և ուսուցիչները, Կալկաթայի հայ համայնքը նշեցին Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Պայծա-ռակերպության տոնը (Վարդավառ), որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղա-վար տոներից մեկն է:
Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մատուցեց Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Սուրբ Մկրտության և Սուրբ Դրոշմի կանոնները:
Տաղավար տոնը կրկնակի օրհնաբեր էր: Նախ, որ օրը հատկանշական էր Պայ-ծառակերպության հրաշազարդ խորհուրդով և հիշարժան, որ Մարդասիրական ճեմարանի մեծ ընտանիքի հայաստանցի 7 սաներ` Ալվարդ Նիկողոսյանը, Մարիամ Ա-վետիսյանը, Գևորգ Մկրտչյանը, Սիրվարդ Հովհաննիսյանը, Գեղամ Բադալյանը, Ավետիս Ավետիսյանը և Տաթև Եղոյանը մկրտվեցին: Նորոգ մկրտյալներին կնքահայրեր դարձան Մարդասիրականի ավագ ուսանողները:
Օրվա առիթով ճեմարանի տեսչությունը երեխաների համար կազմակերպել էր տոնական հյուրասիրություն հընթացս որի երեխաների խնամակալ Հայր Խորենը նրանց հանձնեց խաչեր և նվերներ:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply