Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 6, 2009 14:22

ՄԽ համանախագահներՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են նաեւ Բաքվում ունեցած հանդիպումների մասին:

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply