Եգիպտոսում Քլինթոնի ուղղությամբ պոմիդորներ և կոշիկներ են նետվել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2012 13:47

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Եգիպտոսում ջերմորեն չեն ընդունել. Ալեքսանդրիայում նրա ելույթից հետո, որտեղ նա ներկա է եղել ամերիկյան հյուպատոսության բացմանը, Պետքարտուղարի ուղղությամբ պոմիդորներ են նետել: Տեղում կանգնած ոստիկանությունը փորձել է զսպել հավաքված ամբոխին, սակայն եգիպտացիները, ովքեր համաձայն չէին նախագահ Մուրսիի ընտրվելուն, արտահայտել են իրենց բողոքը:

Բացի պոմիդորներից Քլինթոնի ուղղությամբ նաև կոշիկներ են նետվել: ԱՄՆ նախկին նախագահի կնոջ հետևից նաև ճչացել են. «Մոնիկա, Մոնիկա», -փոխանցում է «CNN»-ը:

Panorama.am

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply