Եգիպտոսում հանցագործները 35 կգ ոսկի են գողացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2012 11:45

Եգիպտոսի հարավում գտնվող Կենա քաղաքում գողերն անաղմուկ 35 կգ ոսկի են հանել ոսկերչական խանութից: Նախնական վարկածի համաձայն, նրանք խանութ են մտել հարևանությամբ գտնվող լուսանկարչատնից: Բացի 35 կգ  ոսկուց, խանութի չհրկիզվող պահարանում ևս 15 կգ է եղել, որը գողանալ նրանց չի հաջողվել:

Երկրում ժողովրդական հուզումները զգալիորեն թուլացրել են  անվտանգության ոլորտը: Նույնիսկ նոր նախագահի ընտրությունը կարգուկանոնի վիճակը չի բարելավել:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply