Թբիլիսիում զոհվել են էքստրեմալ սպորտաձևի 2 ներկայացուցիչներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2012 11:37

Երիտասարդները ջարդուխուրդ են եղել` թռչելով թբիլիսյան կամուրջներից մեկից:

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, 25-ամյա տղամարդն ու 23-ամյա աղջիկը մասնակցել են ռաուփջամփինգի մրցույթին: Երբ մրցույթի հիմնական մասն ավարտվել է, աղջիկն ու տղան, անտեսելով անվտանգության տեխնիկան, թռիչք են կատարել երկուսով` մեկ ճոպանով: Ինչպես և կարելի էր ենթադրել, պարանը երկուսի ծանրությանը չի դիմացել, ու  երիտասարդները գահավիժել են: Կամուրջը միացնում է Թբիլիսիի 2 թաղամասերը:

Երիտասարդները ջարդուխուրդ են եղել ` քարերին հարվածվելով:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply