“Ոսկե ծիրան”-ի լավագույն ֆիլմերն ու ռեժիսորներն արդեն հայտնի են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 16, 2012 8:20


Հուլիսի 15-ին կայացած “Ոսկե ծիրանի” շրջանակներում վերջին մամլո ասուլի ժամանակ ամփոփվեց փառատոնի այս տարվա հաղթող ֆիլմերի ու ռեժիսորների ցանկը:
“Ոսկե ծիրան” մկփ-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ասուլիս ընթացքում խոսելով ֆիլմերի ու ռեժիսորների մասին, նշեց, որ փառատոնն անցավ լավ, փառատոնին բնորոշ իրավիճակներով, չնայած` որոշ ռեժիսորներ դժգոհել են, որ իրենց ֆիլմը մրցանակի չի արժանացել, կարծում էին, որ իրենք ամենատաղանդավորն են, սակայն, ըստ Խաչատրյանի, դա էլ է նորմալ, քանի որ սա կոչվում է փառատոն, և նման դեպքերը միանգամայն կանխատեսելի են:

“Ոսկե ծիրանի” տնօրենն ասաց նաև, որ շատ ռեժիսորներ կան, որ չեն ցանկանում իրենց ֆիլմերը ցուցադրել, քանի որ վախենում են: Այնուամենայնիվ, խիզախ ու տաղանդավոր ռեժիսորների պակաս չզգացվեց այս տարի, և արդյունքը հաղթողների հետևյալ ցանկն է.

Լավագույն խաղարկային ֆիլմ

«Ոսկե ծիրան»
«Մշուշում», ռեժ.` Սերգեյ Լոզնիցա, Գերմանիա/Ռուսաստան/Լատվիա/Նիդեռլանդներ/Բելառուս

«Արծաթե ծիրան»
Հատուկ մրցանակ` «Հեռվից սիրուն է երևում», ռեժ.` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Լեհաստան

Ժյուրիի հատուկ մրցանակ
«Ամառ», ռեժ.` Խոսե Լուիս Տորրես Լեյվա, Չիլի

Լավագույն վավերագրական ֆիլմ

«Ոսկե ծիրան»
«Հինգ կոտրված տեսախցիկ», ռեժ.` Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի, Պաղեստին

«Արծաթե ծիրան» Հատուկ մրցանակ
«Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին», ռեժ.` Ալեքսեյ Վախրուշև, Ռուսաստան

Ժյուրիի հատուկ կարծիք
«Բախմարո», ռեժ.` Սալոմե Ջաշի, Վրաստան/Գերմանիա

Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ
«Ոսկե ծիրան»
«Եթե Բոլորը», ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, Հայաստան

«Արծաթե ծիրան» Հատուկ մրցանակ
«Նանա», ռեժ.` Վալերի Մասադյան, Ֆրանսիա

Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ
«Հայկական ռապսոդիա», ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան, Բրազիլիա

Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթ
«Ոսկե ծիրան»`
«Երբ մեռնենք գիշերը», ռեժ.` Էդուարդու Մուրուտո, Բրազիլիա

Ժյուրիի հատուկ կարծիք
«Պատահական միջադեպի աննշան մանրամասները», ռեժ.` Միխայիլ Մեստեցկի, Ռուսաստան

FIPRESCI-ի մրցանակ
«Գարնան առաջին անձրևները», ռեժ.` Սանո Սինձյու, Եռլան
Նուրմուհամբետով, Ղազախստան/Ճապոնիա

Էկումենիկ ժյուրիի մրցանակ`
«Եթե Բոլորը», ռեժ.` Նատալյա Բելյաուսկենե, Հայաստան

Էկումենիկ ժյուրիի Հատուկ դիպլոմ`
«Ապագան ձգվում է հավերժ», ռեժ.` Օզջան Ալփեր,
Թուրքիա

Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակ
«Տատիկին դաջվածքները», ռեժ.` Սյուզան Խարտալյան, Շվեդիա

Բրիտանական խորհրդի մրցանակ`
«Հայկական ռապսոդիա», ռեժ.` Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան, Բրազիլիա

Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակ`
«Ֆիդելի հետ, ինչ Էլ որ լինի», ռեժ.` Գորան Ռադովանովիչ, Սերբիա

«Հրանտ Մաթևոսյան» մրցանակ`
«Վատ հայրը», ռեժ.` Տիգրան Ավետիքյան, Ֆրանսիա

Վահե Մակարյան

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply