Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը միջազգային մրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 14, 2012 21:33
Հունաստանի Ռետիմնո քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում փայլուն հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը: Երևանցի գրոսմայստերը դարձավ հաղթող: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Վերջին տուրում մեր երկրի ներկայացուցիչը խաղաղ դաշն կնքեց իսպանացի Իվան Լոպես Սալգադոյի հետ: Երկրորդ տեղը 7-ական միավորով բաժանեցին ուկրաինացի Յուրի Կրիվոռուչկոն և ռուսաստանցի Անդրեյ Ռիչագովը:
Դիտվել է 2105 անգամ:





Facebook
Tweet This