Փրկարարները կանխել են 4 անձի ջրահեղձումը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 14, 2012 19:40

Հուլիսի 14-ին, ժամը 09©15-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղի ՚Արփաՙ ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել ջուրը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:
ժամը 09.30-ին փրկարարները` բնակիչների օգնությամբ ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ` 1966 թ© ծնված Հուսիկ և 1990 թ© ծնված Հակոբ Բավեյաններին, 1990 թ© ծնված Նարեկ Մարգարյանին և 1990 թ© ծնված Անդրանիկ Թորոսյանին:
Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` Նարեկ Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply