«Տիմիշոարան» ֆուտբոլի Եվրալիգայի մրցաշարում կորցրել է բոլոր հնարավորությունները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 6, 2009 16:56

soccer-ball2ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրալիգայի խմբային մրցաշարերում կայացան 4-րդ տուրի խաղեր: Ռումինական «Տիմիշոարան», որի կազմում խաղում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ և Արման Քարամյանները, հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց բելգիական «Անդերլեխտին» (A խումբ):

Արտավազդը խաղընկերոջը փոխարինեց  80-րդ րոպեին: Իսկ Արմանն ընդհանրապես չմասնակցեց հանդիպմանը:«

Տիմիշոարան» ունի 2 միավոր ունի և 6 միավորով ետ է մնում «Անդերլեխտից» ու «Այաքսից»: Աղյուսակը 0 միավորով եզրափակում է Զագրեբի «Դինամոն»:

Փաստորեն, Քարամյանների ակումբը  խմբային մրցաշարի ավարտից երկու տուր առաջ  կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply