Ստոկհոլմում գրասենյակային շենքի վրա մեղուների պարս է գրոհել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2012 15:20

Հսկայական պարսը, գրեթե 5 հազար մեղվից, մի քանի ժամ շրջապատել է Ստոկհոլմի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքը` խուճապ առաջացնելով անցորդների ու  աշխատակիցների մեջ:

Պարսը նկատել էր անցորդներից մեկը` ուրբաթ, կեսօրից հետո: Միջատները թռչում էին փողոցով ու սարսափ առաջացնում անցորդների մեջ, իսկ հետո  դիրաքավորվել են  գրասենյակային շենքերից մեկի շուրջ: “Շրջափակումը տևել է 3 ժամ, որից հետո  սկսեցին ներս թափանցել”,պատմել է աշխատակիցներից Անետ Ռիգերը: Շուտով դեպքի վայր են հասել փորձագետ-մեղվաբույծները` հատուկ պաշտպանական հագուստներով, ամբարձիչով բարձրացել են ու ծխով քնեցրել մեղուներին, որպեսզի տեղափոխեն մարդկանց  ու նաև միջատների համար անվտանգ վայր: Մասնագետներն ասում են, որ մեղուները նոր վայրի որոնումներով են գուցե հասել այդ շենք:

 

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply