Մայիսի 4-ին հանրապետության հրապարակում պայթած փուչիկները լցված են եղել մեթանով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2012 14:25

Մայիսի 4-ին հանրապետության հրապարակում պայթած փուչիկները լցված են եղել մեթանով, որը, ի տարբերություն իներտ հելիումից, որով սովորաբար լցնում են փուչիկները, պայթյունավտանգ են, սակայն մի քանի անգամ էժան:

Ոստիկանության հետաքննության  գլխավոր վարչության  ներկայացուցիչ Արսեն Ավագյանի խոսքով, հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ “փուչիկները մասնավոր անձ է լցրել` սովորական գազի բալոնից, որը սովորաբար կիրառվում է  գազալցակայաններում, այն էլ` ոչ թե հատուկ տարածքում, այլ սովորական բնակարանում”:

Ավագյանն ասել է նաև, որ փուչիկներն այրվել են սովորական կրակայրիչից, ոչ թե ծխախոտից, ինչպես ենթադրվում էր, սակայն առայժմ մեղավորների անունները չեն հրապարակվում:

 

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply