Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հույսեր է ներշնչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 6, 2009 13:00

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը վերջերս  պատանեկան «Գրան պրի» միջազգային երկու մրցաշարի է մասնակցել  և երկուսում էլ զբաղեցրել է 12-րդ տեղը: Դրանք կազմակրպվել էին Բելառուսում և Լեհաստանում: Ընդ որում, մինչև 10-րդ տեղը գրավողներին իրավունք էր վերապահվում հանդես գալու դեկտեմբերին կայանալիք «Գրան պրի» մրցաշարի եզրափակչում:

Լեհաստանում կազմակերպված մրցաշարի ժամանակ մրցավարները  մեր մարզիկին գնահատականներ շնորհելիս անաչառ չեն եղել: Բանն այն է, որ նրա մրցակիցների թվում են եղել Լեհաստանի երկու մենասահորդներ:  Ինչևէ, գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյան «Անկախ»-ի հետ զրույցում նշեց, որ «Սլավիկը  հայկական գեղասահքի ապագան է»: Ի դեպ, այս մարզիկը 13 տարեկան է և մրցում էր 18 տարեկանների հետ: Նա ներկայումս մարզվում է Մոսկվայում, մարզիչը հայրն է` Սամվել Հայրապետյանը:  Նախատեսվում է, որ առաջիկայում նա պետք է վարպետությունը կատարելագործի հանրածանոթ մարզիչ Եվգենի Կուդրյավցևի ղեկավարությամբ:

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply