Չեխիայում հարուստները հարկվելու են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2012 13:49

Չեխիայի ստորին պալատը քվեարկել է երկրում բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարելու նպատակով հավելյալ արժեքի բարձրացման ու “հարուստներից հարկեր” գանձելու օգտին. Կողմ է քվեարկել 95, դեմ` 90 պատգամավոր:

Խորհրդարանի որոշմամբ,  հավելյալ արժեքի հիմնական բազային դրույքը կկազմի 21%, լրացուցիչը`(արդյունաբերական ու մանկական ապրանքի համար) 15%: Բացի այդ, այն քաղաքացիները, որոնց եկամուտը գերազանցում է 100 հազար չեխական կրոնը (շուրջ 5 հազար դոլար), 2013-ի հունվարի 1-ից 7%-ի չափով լրացուցիչ հարկեր կմուծեն:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply