ԱՄՆ-ում Օբամայի դեմ մահափորձի համար մեղադրվում է ուզբեկստանցի ահաբեկիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 14, 2012 13:36

15 տարվա բանտարկության է դատապարտվել 22-ամյա ուզբեկստանցի Ուգուլբեկ Կոդիրովը, որը հարձակում էր նախապատրաստում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ:

Կոդիրովն Ամերիկա էր մեկնել ուսանողական հրավերով` 2009-ի հունիսին: 2010-ին նրա վիզան չեղյալ էր հայտարարվել ու նա  ապօրինի կերպով էր  բնակվում երկրում: Հայտնում են, որ Կոդիրովը 2011-ին պատրաստվում էր ավտոմատներ ու նռնակներ ձեռքբերել ԿՀՎ-ի գործակալից, որն հանցագործին բռնելու համար ներկայացել էր  որպես զենք վաճառող: Ալաբամայի հյուրանոցներից մեկում կատարվող գործարքի  ավարտին հանցագործին ձերբակալել են: Ներկայացված մեղադրականով նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում: Ահաբեկիչը մահափորձի պլան է մշակել այն բանից հետո, երբ  համացանցով  կապվել է ԱՄՆ-ում ահաբեկչական համարում ունեցող ուզբեկական իսլամական խմբավորման հետ:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply