Խնձորեսկ գյուղի մոտ մեքենա է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2012 9:51


Հուլիսի 14-ին, ժամը 00.46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 13 OO 214 պ/հ-ի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ մեքենայի ուղևորներ, 1965 թ. ծնված Արմեն, 1995 թ. ծնված Մնացական և 2006 թ. ծնված Դանիել Արփինյաններին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գորիսի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Գագիկ Հովհաննիսյանին, ուղևորներ` նույն գյուղի բնակիչներ, 1964 թ. ծնված Աննա և 1993 թ. ծնված Պերճուհի Արփինյաններին, որոնք նույնպես տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի մաս:

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply