Ջրահեղձվածի դին հայտնաբերվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 14, 2012 9:44


Հուլիսի 13-ին, ժամը 00.00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Հովհաննիսյանից հայտարարություն է ստացվել, թե կորել է իր եղբայրը` Սահակ Հովհաննիսյանը, և կա կասկած, որ նա ընկել է Հաղթանակ թաղամասի մոտակա ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Մինչև ժամը 02.42-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Հուլիսի 14-ին, ժամը 10.40-ին որոնղական աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական ջոկատը, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Երեկոյան Ամբերդ գյուղի բնակիչները գյուղին հարակից ջրանցքում նկատել են ջրահեղձված դի:
Ժամը 19.30-ին Արմավիրի մարզային փրկարարները ջրանցքից դուրս են բերել Երևանի բնակիչ, 1978 թ. ծնված Սահակ Հովհաննիսյանի դին և հանձնել Էջմիածնի ոստիկանության բաժնի աշխատակիցներին:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply