Մարիամ Սուխուդյանի գործի նախաքննությունն ավարտվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 6, 2009 16:07

Մարիամ Սուխուդյանի գործով վկաները դիմում են հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. այսօր մամուլի ասուլիսում լրագորողներին այդ մասին ասաց վկաների փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Նուբարաշենի թիվ 11 դպրոցը փակ հաստատություն է, որտեղ կատարված իրադարձությունները փակ են հանրության առաջ: (2008թ. մարտ- ապրիլ ամիսներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորական խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը և նրա ընկերները մտավոր թերզարգացած երեխաների Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում իրականացրել են «Կրթական մուլտիմեդիոն նյութերի և աուդիոգրքերի պատրաստում» ծրագիր:
Այդ ընթացքում նրանք նկատել են, որ դպրոցում սովորում են միանգամայն առողջ երեխաներ, իսկ երկու աշակերտուհիներ նրանց պատմել են, որ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանը իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ է արել):

«Առաջին անգամ այս գործի շնորհիվ լայն հանրությունը տեղեկացավ այս դպրոցի պատերի ներսում կատարված իրադարձություններին,- ասված է դիմումի մեջ,- Նախաքննությունը բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն անցկացնելու փոխարեն, քննությունը տարել է այնպես, որ մեղադրյալի աթոռին հայտնվել է այն բացահայտողը»:

Մարիամ Սուխուդյանի գործի մանրամասները և նախապատմությունը տես այստեղ  (http://ankakh.com/?p=15419):

Նախաքննությունն ավարտվել է, որի ընթացքում մեղադրանքի հոդվածը փոխվել է` սուտ մատնությունից վերափոխվելով զրպարտության:

ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Մարիամ Սուխուդյանի գործի մանրամասներին զեկուցել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգին:

Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովի շրջանակներում Հանրային խորհուրդը պատրաստվում է իր աջակցությունն ու օժանդակությունը հայտնել Մարիամ Սուխուդյանին, որի համար օրերս ՀԽ-ն պատրաստվում է Սուխուդյանին հրավիրել` գործի մանրամասներին ծանոթանալու համար:

Դիտվել է 2546 անգամ:
Print Friendly

Leave a Reply