Մոսկվայում փողոցները հեղեղվել են, կայծակից տուժածներ կան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2012 22:00

Ուժեղ ամպրոպի ու հորդառատ անձրևից հետո քաղաքի հյուսիսային մասում շատ փողոցներ հայտնվել են ջրի տակ, իսկ Ստրոգինոյում կայծակից վիավորվել են 2 երեխաներ: Փոթորկի մասին նախազգուշացում եղել էր  այսօր և 2 ժամ անց կանխատեսումն իրականացավ:

Սադովայայում տեղ-տեղ ջուրը հասնում է միջին հասակի մարդու կրծքավանդակին:  Ականատեսները վկայում են, որ մեքենաները քաոսայնորեն լողում են ջրի մեջ, միմյանց բախվում: Ջրհեղեղից բացի մեծ է կայծակնահարվելու վտանգը: Վասկովո գյուղում կայծակից մահացել են 2 տղամարդիկ , իսկ Եգորևսկում կայծակնահարությունից մահացել է 18 տարեկան մի տղա:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply