Սիրիայում իրականացված սպանդի պաշտոնական վարկածը փոխվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2012 21:37

Սիրիայի կառավարական զորքի հրամանատարության ներկայացուցիչը հուլիսի 13-ին ներկայացրել է Տրեմսեխի իրադարձությունների նոր վարկածը, որում, տեղի բնակչության տեղեկացմամբ, սպանվել է մոտ 200 մարդ:

Պաշտոնական Դամասկոսը Տրեմսեխում իրականացված օպերացիայի պատասխանատվությունն իր վրա է վերցրել, սակայն նշել է, որ սպանվածներն ահաբեկիչներ ու ավազակներ են, իսկ խաղաղ բնակիչներ այդ թվում չկան:

Այսօր առավոտյան պաշտոնական դիրքորոշման համաձայն, Տրեմսեխի բնակիչներին սպանել են “զինված ավազակախմբերը”: Իսկ նոր վարկածի համաձայն, զորքերը քաղաքում հատուկ օպերացիա էին իրականացնում, որի ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու ձերբակալվել, առգրավվել է մեծ քանակով զենք, զինամթերք ու փաստաթղթեր, այդ թվում` թուրքական անձնագրեր:

Ինչի հետ է կապված պաշտոնական դիրքորոշման փոփոխությունը, պարզ չէ, սակայն հայտնի է, որ ՄԱԿ-ի դիտորդներն այնտեղ ծանր հրազենային հրետանակոծության հետքեր են հայտնաբերել:

Իսկ տեղի բնակչությունը հավատացնում է, որ  հուլիսի 12-ին քաղաքը ենթարկվել է հրետանակոծության, որից հետո մտել են կառավարական զորքերն ու  ալավիթական“Շաբիխի”  ջոկատները ու բոլորը միասին սպանել են 200 մարդու ու հեռացել Տրեմսեխից:

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply