Շախմատի Միխայիլ Տալի միջազգային հուշամրցաշարի առաջին տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 6, 2009 16:39

chessՄոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցի դահլիճում մեկնարկեց շախմատի Միխայիլ Տալի միջազգային հուշամրցաշարը:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց  Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի հետ: Մրցակիցները 37 քայլ կատարելուց հետո միմյանց հետ հաշտության ձեռք մեկնեցին:

Անդրանիկ տուրի մյուս պարտիաներում էլ շախմատիստները խաղաղասիրաբար էին տրամադրված: Դրանք բոլորը նույնպես ավարտվեցին ոչ-ոքի: Երկրորդ տուրում Արոնյանն ուժերը կչափի ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ:


Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply