Հնդկական մի գյուղում արգելվել են սիրո վրա հիմնված ամուսնությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2012 21:07

Ոստիկանությունը Հնդկաստանի հյուսիսում հետաքննում է ինքնակառավարող խորհրդի գործունեությունը, որն արգելում է աղջիկներին ու պատանիներին  ամուսնանալ ոչ թե սիրո, այլ ծնողների դրդմամբ: Գերազանցապես մահմեդականներով բնակեցված Ասարա գյուղի տեղական խորհուրդը մի շարք կանոնադրություններ է ստեղծել, որոնք ճնշում են կանանց իրավունքը: Մասնավորապես, ավագանին արգելել է սիրո վրա  հիմնված ամուսնությունները, մենակ խանութ գնալ 40-ից ցածր տարիքի կանանց ու բջջային հեռախոսից օգտվել տնից դուրս, բացի այդ, նրանց կարգադրվել է ծածկել գլուխը: Նա ով չի ենթարկվի նոր կանոնադրությանը, կվտարվի գյուղից:

Հնդկաստանի ՆԳ նախարարը քննադատել է այդ հրահանգներն ու ասել, որ դեմոկրատական երկրի համար նման որոշումներն անընդունելի են:

Դիտվել է 1542 անգամ:
Print Friendly

Leave a Reply