Լեհաստանում ճանապարհը ծածկվել էր սաղմոնով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2012 19:06

Լեհաստանում ավտոճանապարհը ծածկվել է սաղմոնով (սարդինա): Ձկները անուշադիր վարորդի բեռնախցիկից  թափվել  էին, ու  ճանապարհը մի քանի ժամով փակելու անհրաժեշտություն էր առաջացել:

Ինչպես պարզվեց, 26-ամյա վարորդը լավ չէր փակել բեռնախցիկը, որը ճանապարհին բացվել էր: Մոտ 25 տոննա ձուկը   հարյուրավոր մետրեր շաղ էր եկել ու անհարմարություն ստեղծել:

Պատահարի վայրում հրշեջներ ու ճանապարհային աշխատողները փորձում էին վերացնել կատարվածի հետևանքները:

Խցանման մեջ գտնվող վարորդներից մեկը ձկան քանակը տեսնելով  մտածել էր, որ դա իսկական  ”Աստծո պատիժ  է` նման մորեխների կամ էլ դոդոշների հարձակման”:

Կատարվածի մեղավորը ստիպված տուգանք  վճարել ու փոխհատուցել վնասը` մոտ 6000 եվրոյի չափով:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply